Ղրիմ․ պատերազմ՝ քողարկված Մոսկվայի քարոզչության մշուշով

Ուկրաինական լրատվական կայքերն արգելափակված՝ իրողությունների ընկալումը մարդկանց մոտ ապատեղեկատվությունն է ձևավորում։

Ղրիմ․ պատերազմ՝ քողարկված Մոսկվայի քարոզչության մշուշով

Ուկրաինական լրատվական կայքերն արգելափակված՝ իրողությունների ընկալումը մարդկանց մոտ ապատեղեկատվությունն է ձևավորում։

A poster near the memorial site Malakhov Kurgan reads “Thank you to the Russian army and each soldier – Z, for Russia”.
A poster near the memorial site Malakhov Kurgan reads “Thank you to the Russian army and each soldier – Z, for Russia”. © IWPR
A large banner with the symbol "Z" hangs over the building of the Russian government in the centre of Sevastopol, Crimea’s largest city. The “Z” has been become a symbol of Russia’s invasion of Ukraine and it is found all across the peninsula, painted on vehicles, displayed on banners or printed on clothing items.
A large banner with the symbol "Z" hangs over the building of the Russian government in the centre of Sevastopol, Crimea’s largest city. The “Z” has been become a symbol of Russia’s invasion of Ukraine and it is found all across the peninsula, painted on vehicles, displayed on banners or printed on clothing items. © IWPR
In Sevastopol’s Nakhimov Square, an exhibition titled “Russian Spring” marks the 8th anniversary of Russia’s annexation of Crimea.
In Sevastopol’s Nakhimov Square, an exhibition titled “Russian Spring” marks the 8th anniversary of Russia’s annexation of Crimea. © IWPR
Russia’s military symbols of the invasion of Ukraine – the “V” and the “Z” hang over Pobeda cinema hall.
Russia’s military symbols of the invasion of Ukraine – the “V” and the “Z” hang over Pobeda cinema hall. © IWPR
A police car with a "Z" sticker in front of Sevastopol’s main post office on Bolshaya Morskaya Street.
A police car with a "Z" sticker in front of Sevastopol’s main post office on Bolshaya Morskaya Street. © IWPR
In a local supermarket a note specifies how many items of essential staples like flour, sugar, and cooking oil can be purchased by each customer. Sanctions on Russia have pushed groceries’ prices up and supermarkets have started rationing basic food items.
In a local supermarket a note specifies how many items of essential staples like flour, sugar, and cooking oil can be purchased by each customer. Sanctions on Russia have pushed groceries’ prices up and supermarkets have started rationing basic food items. © IWPR
An elderly man busks with his accordion on Primorsky Boulevard.
An elderly man busks with his accordion on Primorsky Boulevard. © IWPR
T-shirts and caps with military symbols of Russia’s war to Ukraine are available in most souvenir shops.
T-shirts and caps with military symbols of Russia’s war to Ukraine are available in most souvenir shops. © IWPR
Children's military uniforms on sale in a souvenir shop.
Children's military uniforms on sale in a souvenir shop. © IWPR
Monday, 16 May, 2022
IWPR

IWPR

Institute for War & Peace Reporting

Փետրվարի 24-ին Սևաստոպոլում մենք արթնացանք առավոտյան ժամը 5-ին մոտ, երբ խաղաղ լուսաբացն ընդհատվեց տասնյակ ռազմական կործանիչների և գրոհային ինքնաթիռների սուրոցի խլացնող աղմուկով։

Միացրեցինք հեռուստացույցը և իմացանք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հատուկ գործողություն» է սկսել Ուկրաինայի դեմ՝ երկրի արևելյան կողմում գտնվող Դոնբասի «հանրապետություններին», Լուգանսկում և Դոնեցկում մեր «եղբայրներին» օգնելու համար։

Ես հասկացա, որ պատերազմ է սկսվել։

Այդ օրվանից ի վեր ռուսական ռազմական ներկայությունը թերակղզում ուժեղացվել է։ Այժմ Սևաստոպոլը տասնյակ ստորաբաժանումների հանգրվան է դարձել՝ ծովային հետևակայիններ Կազակական ծոցում, հակաօդային պաշտպանություն և ռազմական  օդուժ Բելբեկի օդանավակայանում, Սևծովյան նավատորմի աջակցություն և ավելին։ Փողոցում զինվորներ չեն երևում, քանի որ նրանք կա՛մ ծառայում են այսպես կոչված «գործողությանը», կա՛մ էլ մեկուսացած են զորանոցներում ու նավերում:

 Պատերազմի առաջին շաբաթվա ընթացքում Սևաստոպոլի բնակիչների զգալի մասը հավանություն էր տալիս Կրեմլի  ներխուժմանը և մեծ լավատեսությամբ էր նայում այս արկածախնդրությանը՝ հավատալով Ռուսաստանի ուժին։ Նրանք լիովին վստահում  էին Պուտինի որոշումներին և չէին կասկածում նրա խոսքերի ճշմարտացիությանը:

Սրան  նպաստել էր Ղրիմի տեղեկատվական շրջափակումը, որն ամբողջությամբ շղարշում էր բնակիչների տեղեկացվածությունն այն մասին, թե ինչ է  իրականում  կատարվում մայրցամաքային  Ուկրաինայում։ Սոցիալական հայտնի ցանցերն արգելափակված են, Կրեմլի տարածածից տարբերվող կարծիքներն ու հայացքները՝ մեծ առումով անհասանելի։

 Ռուսական ինտերնետ մատակարարներն արգելափակել են գրեթե բոլոր ուկրաինական կայքերը։ VPN ծառայությունները տարածված են, բայց կիրառվում են տեխնոլոգիապես բանիմաց մարդկանց նեղ շրջանակով։

 Նրանք, ովքեր ընտանեկան կապեր ունեն մայրցամաքային Ուկրաինայի հետ, ընկճված

 են ու գնալով ավելի են հուսահատվում։

Առաջին հայացքից, Սևաստոպոլն իր սովորական՝ Ռուսաստանի կողմից օկուպացված կյանքով է ապրում, սակայն վախի նշաններն ակնհայտ են։ Բանկոմատների մոտ հերթերն ավելի երկար են, չնայած մարդիկ չեն շտապում կանխիկացնել գումարը, ինչպես դա  անում էին նախկինում՝ «հատուկ գործողության» առաջին օրերին։

Հերթեր առաջացան նաև խանութներում. մարդիկ գնում էին չփչացող ապրանքներ՝ սկսած պահածոյացված սննդից մինչև շաքարավազ, աղ և հիգիենայի պարագաներ։ Վախենալով սննդի պակասորդից՝  քաղաքային իշխանությունները չափ սահմանեցին, թե որքան ամեն  գնորդ կարող է գնումներ կատարել, և սուպերմարկետները սկսեցին  ցուցանակներ տեղադրել՝ գնումների սահմանափակելու համար։

Մենք նույնպես սկսել ենք զգալ պատժամիջոցների ազդեցությունը. գնաճը մեծացել է, և մեր աշխատավարձով ավելի քիչ բան կարող ենք գնել։

Միրգն ու բանջարեղենը թանկացել են 15-25 տոկոսով, իսկ հացահատիկային ապրանքները, շաքարավազը, կաթն ու հացը՝ 20 տոկոսով։ 20-35 տոկոսով թանկացած միսը դարձել է ճոխություն։ Ներմուծվող ապրանքների գներն է՛լ ավելի կտրուկ  աճեցին. թեյը՝ մինչև 90 տոկոս, սուրճը կրկնակի է թանկացել։

Տեխնիկական ապրանքների գները նույնպես կրկնապատկվել են, եթե դրանք առհասարակ հասանելի են։ Պատժամիջոցների պատճառով շատ սարքավորումներ պարզապես անհետացել են վաճառքից։ 

Ինչ վերաբերում է բժշկական պարագաներին՝ իրավիճակը ճգնաժամային է։ Շատ բուժման միջոցներ ուղղակի հասանելի չեն, և երբ կարողանում ես գտնել ներմուծված դեղորայք, դրանք կրկնակի թանկ են, քան հունվարին։ 

Շինանյութը արժեքն ավելի քան կրկնապատկվել է, և, կրկին, հազիվ թե հնարավոր է այն գտնել։ Պահեստները դատարկվում են, քանի որ ներկրվող նյութերը չեն կարող  փոխարինվել, իսկ ռուսական արտադրության ապրանքները ժամանում են ընդհատումներով: 

Արտարժույթն անհետացել է. մարտի սկզբին Ռուսաստանի կենտրոնական բանկն արգելեց դրանց վաճառքը, իսկ մատակարարները չեն ցանկանում աշխատել ռուբլով: 

Դոլարն ու եվրոն դարձել են եզակի երևույթ, և, չնայած ապրիլի 18-ի սահմանափակումների վերացմանը, բանկերը կարողանում են վաճառել միայն այն արտարժույթը, որը գնել են քաղաքացիներից։ 

 Փոխարժեքն ամենուր իրականից մոտ երկու անգամ ցածր է։ Ստամբուլում ռուսներն, ըստ տեղեկությունների, վճարում են 150-160 ռուբլի մեկ ԱՄՆ դոլարի համար։ Ղրիմում Ռուսաստանի ազգային առևտրային բանկը (RNKB)՝ թերակղզու ամենամեծ ցանցը, մեկ դոլարը գնում է 75 ռուբլով և վաճառում 85 ռուբլով։ 

 Մեր կենսամակարդակի վատթարացմանը զուգահեռ, ռուսական պրոպագանդան մարտի սկզբին մեծ թափ հավաքեց։ Քաղաքով մեկ գովազդային վահանակների վրա ռուս զինծառայողների  պաստառներ հայտնվեցին, որոնք ողջունում էին նրանց ծառայությունն ու հաղթական ուղին։

Բոլոր՝ թե՛ քաղաքային իշխանությունների, թե՛ իրավապահ մարմինների ծառայողական մեքենաներին փակցված էին Z տառով սթիքերներ։ Փոքրաթիվ քաղաքացիները, որ չէին պատկերել այդ խորհրդանիշն իրենց մեքենաների վրա, փակցրել էին այն իրենց մեքենաների ապակիներին։ 

Բեռնատարները, Z տառով ներկված՝ Ռուսաստանի կողմից հայտարարված մի խորհրդանիշ, որը միտում ուներ Ուկրաինան ապազգայնամոլ դարձնելու, ամենուր էին, և իշխանությունները սկսեցին տեղադրել այն նաև ոչ ռազմական օբյեկտների վրա։ 

 Ամենամեծ վահանակն այժմ զարդարում է քաղաքային խորհուրդը՝ մոտ 20 մետրանոց մի պաստառ՝ շենքի ճակատին: 

 Տրամադրությունները սկսեցին փոխվել մարտի վերջին, երբ կատաղի մարտերի մասին նորությունները սկսեցին աստիճանաբար թափանցել ցանցեր, և քաղաք բերված վիրավոր ու զոհված զինվորների թիվն աճեց։

 Թերակղզում տեսանելի դարձավ պրոկիևյան ուկրաինացիների դիմադրությունը, չնայած նրան, որ մարտի սկզբին Ռուսաստանի ազգային ժողովը փոփոխեց օրենքը՝ թույլ տալով դատական կարգով հետապնդել այն անձանց, ովքեր «հատուկ գործողությունը» անվանում են պատերազմ կամ խեղաթյուրում են «հատուկ գործողության նպատակն ու դերը»։ 

 Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երկու երիտասարդների նկատմամբ, ովքեր ծակել էին Z սիմվոլով մեքենաների անվադողերը,  մեկ այլ մարդու նկատմամբ, ով պատռել էր Z-ով պաստառը և մի կնոջ  նկատմամբ, ով հակապատերազմական նշաններ էր նկարել այգու նստարանների վրա։ Պարզ չէ, թե ինչ միջոցներ կկիրառի ոստիկանությունը նրանց հանդեպ, բայց նմանատիպ դեպքերում Սիմֆերոպոլում մարդկանց տուգանել են և ստիպել տեսախցիկի առաջ  ներողություն խնդրել։

 Թերահավատության հետ աճում է նաև տագնապը։ «Հատուկ գործողության» մասին խոսակցությունները վերածվել են միայն բարեկամների և մտերիմ ընկերների հետ շշուկների, քանի որ մարդիկ գնալով ավելի են վախենում ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողությունից։ 

 Զինվորների ընտանիքներում այդ տագնապն աճում է։ Պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Փետրվարի 24-ից այս կողմ քաղաքում 25 զինծառայող է հողարկավորվել, սակայն մարդիկ, ծանոթ լինելով իշխանությունների ու զինվորականների կողմից կեղծ թվերի շահարկումներին, գիտեն, որ իրական թվերն անհամեմատ ավելի մեծ են։ Զինվորական հոսպիտալում աշխատող մի ծանոթ ինձ ասաց, որ վիրավորների թիվն օրեցօր աճում է։

 «Մոսկվա» հածանավի խորտակումը ապրիլի կեսերին շատերի համար որպես ահազանգ հնչեց։ Մեզանից նրանք, ովքեր փորձել են ճեղքել Մոսկվայի քարոզչությունը,  տեղեկատվական շրջափակումը՝ հասկանալու համար, թե ինչ էր իրականում իրենից ներկայացնում Կրեմլի «հատուկ գործողությունն» Ուկրաինայում, պարզապես վերահաստատում ստացան, որ սա լիարժեք պատերազմ է։

 Ռուսաստանի [Սևծովյան նավատորմի «Մոսկվա»] դրոշակակիրը ռուսական բանակի հզորության խորհրդանիշն էր։ Այն անդառնալիորեն վնասված է, [ռուսական բանակի]  հպարտության պես. այն խորտակվեց։ Հիմա սպասում ենք, տեսնենք, թե ինչ է լինելու հաջորդիվ։

Հեղինակը Սևաստոպոլի բնակիչ է, որը ցանկացավ մնալ անանուն։

Frontline Updates
Support local journalists