Ղարաբաղ․ արդարացվա՞ծ է արդյոք Թուրքիայի շեշտակի աջակցությունն Ադրբեջանին

Էրդողանի դիրքորոշումը լայնորեն սատարվում է ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական ընդդիմության կողմից:

Ղարաբաղ․ արդարացվա՞ծ է արդյոք Թուրքիայի շեշտակի աջակցությունն Ադրբեջանին

Էրդողանի դիրքորոշումը լայնորեն սատարվում է ինչպես հասարակության, այնպես էլ քաղաքական ընդդիմության կողմից:

Turkish President Recep Tayyip Erdogan (R) with Ilham Aliyev, President of the Republic of Azerbaijan (L) at Turkish Presidental Palace in Ankara, Turkey, April 2018. (Photo: Turkish President Press Office via Getty Images)
Turkish President Recep Tayyip Erdogan (R) with Ilham Aliyev, President of the Republic of Azerbaijan (L) at Turkish Presidental Palace in Ankara, Turkey, April 2018. (Photo: Turkish President Press Office via Getty Images)

Մինչ Թուրքիան դիրքավորում  է իրեն որպես Ադրբեջանի գլխավոր դաշնակից` Լեռնային Ղարաբաղի շուրջ մարտերում, վերլուծաբանները պնդում են, որ այս ճգնաժամը ներքին խնդիրներից ձերբազատվելու փորձ է, և ավելի լայն տարածաշրջանային հավակնություններ հետապնդելու հնարավորություն:

Սեպտեմբերի 27-ին անկլավի շուրջ նոր մարտերի սկզբից ի վեր Անկարան ակտիվորեն աջակցում է Բաքվին ինչպես համաշխարհային բեմում, այնպես էլ ռազմական տեխնիկայի՝ ներառյալ զինված անօդաչու թռչող սարքերի տրամադրմամբ: Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նաև հաստատել է, որ գրեթե 1200 սիրիացի մարտիկներ են ուղարկվել Թուրքիայի կողմից ՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար:

«Քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, և Հայաստանը դուրս չի եկել Ադրբեջանի հողից, անհնար կլինի վերջ տալ տարածաշրջանում տեղի ունեցող անկարգություններին և հակամարտություններին», - հոկտեմբերի 3-ին հեռուստատեսային ուղերձում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս դիրքորոշումը հոկտեմբերի 6-ին Բաքվում կրկնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ: Նա շեշտել է, որ ցանկացած լուծում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանը նահանջի իր գրաված հողերից:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում աշխարհը պետք է պաշտպանի արդար կողմին, իսկ արդարն Ադրբեջանն է», - ասաց նա:

Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, սակայն Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած պատերազմի 1994 թ.-ի հրադադարից ի վեր այն ղեկավարում է տեղական հայկական վարչակազմը: Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ներկայիս հակամարտության մեջ, որ ամենասաստիկն է վերջին 26 տարում:

Այս դեպքում Էրդողանի վարած քաղաքականությանն աջակցում է նաև ընդդիմության մեծամասնությունը:

Թուրքիայի ընդդիմության գլխավոր առաջնորդ, Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունից (ՀԺԿ) Քեմալ Քըլըչդարօղլուն նույնպես բազմիցս աջակցություն է հայտնել Ադրբեջանին:

Արտաքին քաղաքականության հարցերով նրա գլխավոր խորհրդական, ՀԺԿ անդամ Ունալ Չեվիկոզը ՊԽԼԻ- ին ասել է. «Լուծման միակ ճանապարհը Հայաստանի դուրս գալն է ներխուժած հողերից», ավելացնելով, որ, այնուամենայնիվ, նրանք աջակցում են այդ նպատակին ուղղված բանակցային գործընթացին:

ՀԺԿ-ն և «Լավ կուսակցությունը» (Իյի փարթի) սեպտեմբերի 28-ին Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և ծայրահեղ պահպանողական կոալիցիայի գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության (ՄՀՊ) հետ համատեղ հայտարարություն ստորագրեցին։

Քրդամետ ընդդիմադիր Ժողովրդավարական ժողովրդական կուսակցությունը (ԺԺԿ), Թուրքիայի խորհրդարանում միակ խմբավորումն էր, որը չստորագրեց հայտարարությունը: Փոխարենը՝ ԺԺԿ-ն կոչ արեց զինադադար հաստատել և մեղադրեց Թուրքիայի կառավարությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը սաստկացնելու մեջ:

«Կառավարությունը պատերազմական քարոզչության մեջ է մտնում ՝ բացահայտորեն աջակցելով զինված հակամարտությանը և հրապարակավ հանդես է գալիս  հայկական պետության դեմ ռազմատենչ կոչերով՝ փոխանակ երկու կողմերին համոզելու բանակցություններ սկսել և ձգտել դեէսկալացիա մտցնել», - ասաց ԺԺԿ պատգամավոր Գարո Փայլանը:

Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը պաշտպանում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտության մեջ: Երկու երկրներն ունեն ամուր էթնիկ, մշակութային և պատմական կապեր և նշում են, որ իրենց հարաբերությունները «երկու պետությունների, մեկ ազգի» միջև են: Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց Ադրբեջանի անկախությունը, և երկուսն էլ շարունակեցին սերտ տնտեսական կապեր զարգացնել:

Իբրահիմ Այդընլին Գենչ Մեմուր-Սենի՝ Պետական ​​ծառայողների արհմիության կոնֆեդերացիայի երիտասարդական մասնաճյուղի տնօրենն է․ այս կառույցի կողմից Թուրքիայի մի շարք քաղաքներում ադրբեջանամետ ցույցեր են կազմակերպվել:

«Ադրբեջանցի ժողովուրդը թուրք ժողովրդի եղբայրներն են, և թուրք ժողովուրդը կանի ամեն ինչ, որպեսզի աջակցի իր եղբայրներին», - ասաց Այդընլըն IWPR- ին:

Նա ասաց, որ միջազգային հանրությունը Հայաստանին է սատարում, ուստի Թուրքիան պետք է բանակցային սեղանի շուրջ լինի ՝ «հակամարտության արդարացի լուծում» ապահովելու համար:

Վերլուծաբանները նշում են նաև, որ այս արտաքին ճգնաժամը որոշակի շեղում է ներքին տնտեսական վտանգներից: Հոկտեմբերի 8-ին թուրքական լիրան 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ մինչ այս պահը երբևէ չգրանցած անկման ռեկորդ գրանցեց՝ կազմելով 7.89, 2020թ․-ին կորցնելով իր արժեքի 25 տոկոսը։ Այս ընթացիկ խնդիրները, ի լրումն կորոնավիրուսային համավարակի, բացասաբար անդրադարձան «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշի վրա։  Ըստ Metropoll-ի սոցհարցման, նրանց վարկանիշը 2020 թվականի օգոստոսին ընկավ մինչև 31 տոկոս: 2018-ի խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքել էր ձայների 43 տոկոսը:

Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջատար փորձագետ Իլհան Ուզգելը ասաց, որ Անկարայի ռազմատենչ կեցվածքը շատ բան է ասում երկրի թե՛ ներքին, թե՛ արտաքին դինամիկայի մասին:

«Աշխարհաքաղաքականությունը և իրատեսականությունը կշիռ են ստանում ամբողջ աշխարհում: Սա բերում է ավելի ավտորիտար ռեժիմների և աճող ազգայնականության, ինչպես նաև ընդլայնում է աջ պոպուլիզմի ալիքը: Սա կարելի է հստակ տեսնել Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Էրդողանի վարչակազմը փորձում է կասեցնել [աջակցության քայքայումը], որին նրանք բախվում են երկիրը շարունակաբար ճգնաժամային ռեժիմում պահելով», - ասում է նա:

Ուզգելն ընդգծում է, որ սա նշանակում է, որ Թուրքիան արդյունավետորեն իրականացնում է միևնույն քաղաքականությունն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

«Դրա ներքին կողմերն են ազգայնականությունը, աջ պոպուլիզմը և ավտորիտարիզմը», - ասում է նա: «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարությունը սկզբնական փուլում նկատել է այս գլոբալ դինամիկան և այն ինտեգրել ներքին քաղաքականության մեջ: Իսլամիստական, ազգայնական և նեոնազգայնական կոալիցիան Թուրքիայում ճանապարհ է բացել նրա արտաքին քաղաքականության ռազմականացման համար»:

«Թուրքիան միջազգային ամենաուժեղ դերակատարն է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցում», - ասել է T24 լրատվական առցանց գործակալության լրագրող Հաքան Աքսայը, որը մասնագիտացած է Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում:

Նա շեշտել է, որ Էրդողանի տարածաշրջանային ավելի լայն մտադրությունները խթանում են Թուրքիայի ներգրավվածությունը ճգնաժամին:

«Թուրքիան իրականում մարտահրավեր է նետում Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղի ճակատում: Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն այժմ հիմնական դերակատարներն են, և Թուրքիան ցանկանում է ընդգրկվել ակումբում», - ասել է Աքսայը ՊԽԼԻ-ին:

Սակայն, նրա կարծիքով, դժվար թե Ռուսաստանը թույլ տա դա:

«Պուտինը չի ցանկանում, որպեսզի Արևմուտքն ավելի շատ ներգրավվի այս գործընթացքում, նա նաև ցանկանում է հավասարակշռել տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը», - ասում է Աքսայը: «Կարծում եմ՝ Պուտինը մի տեսակ ափսոսում է վերջերս Էրդողանի հետ սերտ բարեկամության համար»:

Իրոք, Թուրքիան ընդգրկված չէր բանակցություններում, որոնց արդյունքում հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ զինադադար հաստատվեց:

Վերջին տարիներին Ռուսաստանն ու Թուրքիան արդեն ունեցել են ռազմական խորհրդականներ, վարձկաններ կամ զորքեր, որոնք տեղակայված են Սիրիայի և Լիբիայի խոշոր հակամարտությունների հակառակ կողմերում:

«Բայց Լեռնային Ղարաբաղը, որը հետխորհրդային միավոր է և Ռուսաստանի «հետնայգին», Մոսկվայի համար նույնը չէ, ինչ Սիրիան կամ Լիբիան», - ասում է Աքսայը: - «Մեծ հավանականություն կա, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կարող է կտրուկ աճել։ Պուտինը չէր ընդունի Թուրքիայի ներկայությունն այդ տարածքում, հատկապես  վերջինիս կողմից Սիրիայից տարածաշրջան վարձկաններ տեղակայելու մասին հայտարարությունների ներքո»:

Ընդդիմադիր Ֆելիսիթի կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մուստաֆա Քայան համաձայն է, որ Ռուսաստանը փորձում է Թուրքիային հեռու պահել Հարավային Կովկասից:

Չնայած նա շեշտում է, որ իր կուսակցությունը լիովին սատարում է Ղարաբաղի հարցում Թուրքիայի քաղաքականությանը, ասում է նաև, որ «մենք չենք կարող առանձին գնահատել Թուրքիայի կողմից ձեռնարկված ցանկացած դիվանագիտական ​​քայլ: Սիրիան, Լիբիան և Ղարաբաղը, բոլորը փոխկապակցված են»:

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սիրիայի և Լիբիայի վերաբերյալ հնարավոր բանակցությունները նույնպես դեր խաղացին, երբ երկու երկրներն իրենց վերջնական դիրքորոշումը հայտնեցին այդ հարցում»:

This publication was prepared under the "Giving Voice, Driving Change - from the Borderland to the Steppes Project" implemented with the financial support of the Foreign Ministry of Norway.

Frontline Updates
Support local journalists